Image result for հովիկ աբրահամյան դմիտրիԿարդում եմ Դմիտրի Մեդևեդևի նամակը Հովիկ Աբրահամյանին և «հուզվում», հետո համադրում եմ այդ նամակի բովանդակությունը Սարգսյան-Պուտին հանդիպման ընթացքում Պուտինի հայտնի՝ ԵԱՏՄ կազմում Հայաստանի արձանագրած «10 տոկոս տնտեսական աճի» մասին հայտնի հայտարարության և շնորհավորանքների հետ և զարմանում, թե ինչպես կարելի էր Հայաստանին նման ծառայություններ մատուցած կառավարությունը փոխել, ինչպես կարելի էր չթողնել մարդկանց շարունակել մեր տնտեսությանը երկնիշ տնտեսական աճ պարգևել։
Իսկ եթե ավելի լուրջ, սա ԵԱՏՄ-ն է, որի անդամ երկրներում մեդիան և պաշտոնյաները միշտ կպնդեն, որ իրենց աշխատել են՝ և շատ լավ, միշտ կկարեկցեն իրենց հակառակորդներին և թշնամիներին, օրինակ, ինչպես նույն Մեդևեդևը ռուսական թիվիներից մեկին տված հարցազրույցում «անկեղծորեն ցավում էր եվրոպական ժողովուրդների չքավորության համար»։ Այո՛, սա ասում է մի երկրի վարչապետը, որի ՀՆԱ-ն ավելի քիչ է, քան նույն այդ եվրոպական երկրներից, օրինակ, փոքրիկ Ավստրիայինը։
Սա է ԵԱՏՄ-ի կարևորագույն սկզբունքը՝ տապալել տնտեսությունը, բայց նկարել թվեր և պնդել, որ ամեն ինչ լավ է, կարեկցել հակառակորդներին, բայց բոլորից շատ ունենալ այդ կարեկցանքի կարիքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել