Image result for հապկԻնչպես միշտ, ռուսական աղբյուրներից հասարակությունը տեղեկացավ, որ ՊՆ  Սեյրան Օհանյանը ազատվելու է պաշտոնից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի աթոռը զբաղեցնելու համար։ Տպավորություն է, որ մեր ներքին քաղաքական վերադասավորումները քննարկվում և դրանց մասին որոշում է կայացվում ՌԴ-ում, քանի որ այս երկրի մամուլը, ինչպես պարզվում է, շատ ավելի քաջատեղյակ է սպասվող փոփոխություններից, քան մեր ԶԼՄ-ները և նույնիսկ միջին ու միջինից բարձր օղակների բազմաթիվ պաշտոնյաներ։ Ինչևէ, սրա մասին չէ, որ ուզում եմ գրել։ Նախ, որ Սեյրան Օհանյանի ղեկավարած գերատեսչությունը համեմատաբար լավ է աշխատել պետական ապարատում, դա այդպես է, բայց այն փաստը, որ այդ նույն գերատեսչությունում կան բանակն ու զինվորին անխնա թալանող գեներալներ, որոնց վրա Սեյրան Օհանյանն ազդեցություն չի ունեցել կամ լավագույն դեպքում լուռ համաձայնություն է տվել վերջիններիս գործունեությանը, նույնպես անհերքելի է և մեծ ստվեր է գցում պաշտպանական գերատեսչութան՝ շուտով արդեն նախկին ղեկավարի հեղինակության վրա։ Իսկ նրա՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը չեմ կարծում, որ ինչ-որ կերպ օգուտ տա Հայաստանին և հատկապես Արցախյան հիմնախնդրին, քանի որ ա. այդ կառույցը սպառված և միջազգային քաղաքականության մեջ իրենից ոչինչ չներկայացնող մի բան է, բ. դա ՌԴ-ի դոմինանտության տակ գտնվող կառույց է, որը եթե գործի էլ, ապա միմիայն այս երկրի շահերից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել