Բանանը պետք է ընտրել կախված այն բանից, թե ինչ արդյունքի եք ուզում հասնել: Այսպես, հասած բանանն ութ անգամ ավելի արդյունավետ է իմունային համակարգի ամրապնդման համար:

Ցավոք, շատերը խուսափում են բանան ուտելուց տարածված թյուր կարծիքի պատճառով, թե իբր բանանը գիրացնում է: Բայց, իրականում, դա այդպես չէ: Ապացուցվել է, որ բանանի չափավոր օգտագործումը, ընդհակառակը, նիհարեցնում է:

Ո՞րն է բանանի օգտակարությունը

Image result

Տրոպիկական այս միրգն առանձնանում է մեծ քանակությամբ ածխաջրերի պարունակությամբ, որի շնորհիվ բանանը կարելի է համարել էներգիայի մեծ աղբյուր մեր օրգանիզմի համար:

Բանանն արագ հագեցնում է: Այն մեծ քանակությամբ պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ  այնպիսի հանքային նյութ, ինչպիսին կալիումն է:

100 գրամ բանանը պարունակում է 90 կալորիա: Բանանի չափավոր օգտագործումն օգտակար է ոչ միայն առողջության համար, այլ նաև օգնում է պահպանելու կայուն քաշը:

Պետք է նշել, որ այս միրգը պարունակում է վիտամին C և վիտամին B6՝ տարր, որն անհրաժեշտ է մարդու մարմնում նոր բջիջների ձևավորման համար:

Բանանը կարգավորում է արյան շրջանառությունը, իջեցնում է «վատ» խոլեստերինի քանակն արյան մեջ, օգնում է հաղթահարել դեպրեսիան, խթանում է մարսողությանը, ինչպես նաև օգտակար է մաշկի և մազերի համար:

Ինչպես տեսնում եք, այս միրգը շատ օգտակար հատկություններ ունի: Հենց այստեղ հարց է առաջանում.

Ինչպիսի՞ բանան ընտրել: Ո՞ր պտուղներն են ավելի օգտակար մեր օրգանիզմի համար՝ հասա՞ծ, թերհա՞ս, թե՞ կանաչ։

Անհաս կամ հասած բանանի ընտրությունը կախված է այն բանից, թե ինչի պահանջ ունի Ձեր օրգանիզմը

Պետք է նշել, որ բանանի սննդարար արժեքը մեծանում է՝ կախված նրա հասածության աստիճանից: Բայց մյուս կողմից, հետազոտությունները ցույց են տվել, որ հասած բանանը կորցնում է վիտամինների և հանքային նյութերի մի մասը:

Համաձայն մեկ այլ հետազոտության արդյունքների՝ դեղնած բանանում, որի վրա արդեն առաջացել են շագանակագույն հետքեր, արտադրվում է այնպիսի նյութ, որն ունակ է պայքարելու չարորակ բջիջների դեմ:

Որքան հասած է բանանը, այնքան մեծ է ուռուցքային հիվանդությունների բուժման արդյունավետությունը:

Դիաբետով հիվանդ մարդկանց խորհուրդ է տրվում ընտրել անհաս բանան:

Ո՞ր դեպքում խուսափել բանան օգտագործելուց

Image result for ripe and unripe bananas

Մասնագետների կարծիքով՝ լյարդի կամ երիկամների ֆունկցիայի անբավարարությամբ տառապող մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել բանանից, իսկ օգտագործելու դեպքում պետք է անպայման խորհրդակցել մասնագետի հետ:

Պետք է հաշվի առնել…

  • Խորհուրդ չի տրվում բանանը պահել սառնարանում, քանի որ այդ դեպքում այն կորցնում է համը, վիտամինների և օգտակար հատկությունների մի մասը:
  • Կեղևը հեռացնելուց հետո բանանը պետք է անմիջապես ուտել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել