Ի՞նչ ա անում հայ ձախ «հայրենասերը» Մալայզիայում ընտանեկան հանգստից ազատ ժամանակ:

Օրինակ՝ երեկ լսում էի Հայր Կոմիտասին: Արա դե լավն ա էլի ազգիս կղերականը... բայց ինչ անկապ լրագրողներ էին:

Հայր Կոմիտասի ասածներից մոտս էսօր մի միտք առաջ եկավ:


Ոնց հասկացա, մեր եկեղեցին ընդունում է Քրիստոսի երկու բնությունները` Աստվածային և մարդկային (այսինքն` ոչ մի մոնո), բայց չի բաժանում դրանք իրարից: Փորձ չի արվում Քրիստոսի բնությունը հասկանալու նպատակով նրան բաղդատել, կտրտել «հասկանալի» մասերի (անալիզ` շատ ստանդարտ «հունական» մեթոդ):

Ըստ էության մեր եկեղեցին դեռևս 1562 տարի առաջ հասկացել է, որ անալիզը` բաղդատելով հասկանալը, չի կարող բացատրել ամեն ինչ` հատկապես բարդ բաները, ու հրաժարվել է անալիտիկ մեթոդներից կոնցեպտուալ հարցադրումներում, անավարտ սինթեզը գերադասելով անկարող անալիզին:

Այսօրվա գիտության ... տո ի՞նչ գիտություն` ԿՅԱՆՔԻ հիմնական հարցը հենց բաղդատված գիտելիքի, գեր-գիտելիքի ու հավատի սինթեզն է, ու այստեղ է որ Հայ Առաքելական Համալսարանի  գաղափարը ստանում է մի այլ չափողականություն:

Փաստորեն միայն մեր եկեղեցին է, որ ընդունակ է գիտական և կրթական հեղափոխական նոր մեթոդների ու կառույցների ստեղծման ու զարգացման գործում գիտնականների համար հոգևոր գործընկեր լինել: Մյուս քրիստոնյաները մերժել են սինթեզը 451 թվականին: 


Մի խոսքով, Նոր Հայաստանը կսկսվի Հայ Առաքելական Համալսարանից:

Հ.Գ.
Ու մի հիշեք հիմա ձեր ծանոթ ռաբիզ տերտերներից մեկին ու ասեք` արա լավ էլի Գագ, հո չասի՞ր: Խոսքը տերտերների մասին չէ, այլ ազգի ապագայի:

Հ.Հ.Գ.
...տերդ մեռնի, Մալայզիա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել