Image result for աղքատությունԹվեր սիրող մեր կառավարությունը...

Ընդհանրապես, ամեն անգամ, երբ մեր տնտեսությունը ապրում է հերթական ցնցումը, կառավարական բազմաթիվ օգտատերեր հանկարծ ակտիվանում են համացանցում և սկսում ինչ-որ տնտեսական դրական ցուցանիշներից խոսել, օրինակ՝ արդյունաբերության ոլորտում  ունենք 0.5 տոկոս աճ, արտահանման ոլորտում՝ 0.3 տոկոս և այլն։ Այս օգտատերերին թվում է, թե մարդիկ պետք է ծափահարեն Հայաստանի հերթական ձախողված կառավարությանը այս անհասկանալի և տգետ տնտեսական հաշվարկների արդյունքում ստացված ողորմելի թվերի համար, որոնցով ձգտում են հասարակությանը ցույց տալ, որ, իբրև թե, գործ է արվում տնտեսական զարգացման ուղղությամբ։
Լավ, ես իմաստը չեմ հասկանում նմանօրինակ նյութերի․ իրենց խունացած աշխատասենյակներում նստած ստատուսագիրները մի՞թե չեն հասկանում, որ, անկախ կրթությունից և տնտեսական գիտելիքների չափից, մեր երկրում ապրող յուրաքանչյուր քաղաքացի աչքերը փակ գիտի, պատկերացնում է, որ կոռուպցիայի և ստվերի մեջ են թաթախված երկրի գրեթե բոլոր տնտեսական ոլորտները, հանրապետության 2 ու կես միլիոն քաղաքացիներին տնտեսագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ այդ՝ կոռուպցիայի ու ստվերի մեջ թաթախված տնտեսությունը ուղղակի չի կարող դրական ցուցանիշներ արձանագրել և դատապարտված է վերջնական կործանման։
Եվ, վերջիվերջո, ի՞նչ են ձեզ տալիս 50 տոկոս աղքատություն ունեցող բնակչությանը հիմարացնելու անհաջող փորձերը։ Միգուցե դուք եք այնքան հիմարացել, որ նկարած թվերով փորձում եք համոզել աղքատության ճիրաններում ապրող ժողովրդին, որ տնտեսություն ունենք, միգուցե դուք եք այնքան հիմարացել, որ գրագետ քարոզչություն անելու տարրական ընդունակություններ անգամ չունեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել