Image result for kobaniՍիրիայի հյուսիսում Ջարաբլուսը նվաճելուց հետո Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ընդդիմադիր ուժերը շարժվում են դեպի հարավ՝ Մանբիջի ուղղությամբ, որտեղից քրդական ուժերը չեն շտապում հեռանալ դեպի Եփրատի արևելյան ափ:
Ավելին, թուրքամետ խմբավորումները հայտարարում են, որ իրենց նպատակը արդեն Եփրատի արևելյան ափին գտնվող Քոբանի քաղաքը քրդերից ազատագրելն է:
Եթե Մանբիջը չի համարվել քրդական տարածք, ապա Քոբանին ու դրա հարակից սիրիական հատվածները քրդերը համարում են սիրիական Քուրդիստանի (Ռոժավա) բաղկացուցիչ մաս: 2014թ. վերջից սկսված հիշյալ տարածքները (այդ թվում Քոբանին) ԻՊ-ից ազատագրելը քրդերին հաջողվեց զգալի կորուստների գնով:
Այնպես որ կարելի է ենթադրել, որ Եփրատի արևելյան ափին ահեղ ճակատամարտեր են սպասվելու Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ուժերի և քրդական ռազմական ստորաբաժանումների միջև:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել