Եփրատի արևելյան ափին ահեղ ճակատամարտեր են սպասվելու Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ուժերի և քրդական ստորաբաժանումների միջև


11:30 , 29 օգոստոս, 2016
Image result for kobaniՍիրիայի հյուսիսում Ջարաբլուսը նվաճելուց հետո Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ընդդիմադիր ուժերը շարժվում են դեպի հարավ՝ Մանբիջի ուղղությամբ, որտեղից քրդական ուժերը չեն շտապում հեռանալ դեպի Եփրատի արևելյան ափ:
Ավելին, թուրքամետ խմբավորումները հայտարարում են, որ իրենց նպատակը արդեն Եփրատի արևելյան ափին գտնվող Քոբանի քաղաքը քրդերից ազատագրելն է:
Եթե Մանբիջը չի համարվել քրդական տարածք, ապա Քոբանին ու դրա հարակից սիրիական հատվածները քրդերը համարում են սիրիական Քուրդիստանի (Ռոժավա) բաղկացուցիչ մաս: 2014թ. վերջից սկսված հիշյալ տարածքները (այդ թվում Քոբանին) ԻՊ-ից ազատագրելը քրդերին հաջողվեց զգալի կորուստների գնով:
Այնպես որ կարելի է ենթադրել, որ Եփրատի արևելյան ափին ահեղ ճակատամարտեր են սպասվելու Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ուժերի և քրդական ռազմական ստորաբաժանումների միջև: