Դուք որևէ օտար երկրու՞մ եք և գրպանում ունեք ընդամենը 30$: Հետազոտություններ են անցկացվել են միջին դասի ռեստորաններում և պատվիրվել են ոչ շատ թանկ ուտեստներ: Արդյուներն իրոք հետաքրքիր են.ահա թե ինչ կարող եք ուտել ճաշին տարբեր երկրներում՝ ընդամենը 30$-ով:

Շվեյցարիա

Շվեյցարիան Եվրոպայի ամենաթանկ երկրներից մեկն է: 30$-ով կարող եք այսպիսի համեստ ճաշ ունենալ՝ ազգային ոչ թանկ խոհանոցի ուտեստներով: Եթե ինչ-որ ավելի սննդարար բան եք ցանկանում ուտել, ապա կարող եք փորձել իտալական և չինական խոհանոցների ուտեստները, որոնք շատ են այստեղ:

 

Ճապոնիա
Խոհանոցային տուրիզմը գնալով զարգանում է Ճապոնիայում, քանի որ այստեղ ուտեստները շատ կծու չեն ու ընդունելի են և՛ արևելքից, և՛ արևմուտքից եկած զբոսաշրջիկների համար: Ամենահայտնի ուտեստները, իհարկե, տեղական ծովամթերքներն են:

 

Իտալիա

Իտալական խոհանոցը համարվում է աշխարհում լավագույններից մեկը: Սակայն ոչ փորձառու զբոսաշրջիկի համար դժվար կլինի այնպիսի ռեստորան գտնել, որտեղ կարողանա հարմար գնով համեղ ուտել: Այստեղի ռեստորաններից շատերում կարող եք ոչ միայն իտալական ազգային կերակուրներ փորձել, այլ նաև տնական գինիներ:

 

Կանադա

Դժվար է կանադական խոհանոցի մասին խոսելը, քանի որ այն հիմանականում տարբեր երկրների խոհանոցների խառնուրդն է՝ շնորհիվ աշխարհի տարբեր անկյուններից գաղթածների: Մեծ և փոքր քաղաքների սննդի կետերի գների տարբերությունն իրոք կտրուկ է:

 

Ֆրանսիա

Ֆրանսիան «ամենանուրբ» խոհանոցն ունի: Գները հիմնականում կախված են այն վայրից, որտեղ որ գտնվում է ռեստորանը: Նկարում պատկերված ուտեստները կարող եք ուտել քաղաքի կենտրոնից շատ հեռու գտնվող, ոչ թանկարժեք ռեստորանում: Իսկ գինին անպակաս է յուրաքանչյուր պատվերի ժամանակ:

 

Իսպանիա

Իսպանիայում 30$-ով կարող եք լիարժեք ճաշել՝ էժան ռեստորանում: Կամ կարող եք իսպանական ազգային ուտեստներ փորձել՝ մի լիքը գավաթ տեղական գինով:

 

 Ջամայկա

Ջամայկայի խոհանոցը ոչ միայն էկզոտիկ է և հետաքրքիր, այլ նաև բավականին մատչելի: Միջին կարգի ռեստորաններում ճաշի ժամանակ կարող եք ուտել վերը պատկերվածը՝ համատեղելով նաև ծովամթերքներ, որոնք 2 անգամ ավելի էժան են, քան եվրոպական այլ երկրներում:

 

Ավստրալիա

30$-ով հրաշալի ճաշ կարող եք ունենալ ավստրալական ռեստորաններից շատերում: Հարկ է նշել, որ շատ ռեստորաններ չունեն ալկոհոլ վաճառելու իրավունք, սակայն այդ վայրերում թույլ է տրվում տանից բերել ալկոհոլը: Ճաշն այդպիսի վայրում շատ ավելի էժան կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել