Համաձայն բժիշկների վերջին հետազոտությունների՝ դաժվածքներ անելու համար օգտագործվող ներկերը թունավոր տարրեր են պարունակում, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել:

Ինչպես նշում են փորձագետները, հատկապես շատ վտանգավոր է կապույտ ներկը, որի մեջ ալյումին և կոբալտ կա:

Կարմիր ներկն արճճի սուլֆիդի տարրեր է պարունակում, իսկ այլ ներկերում առկա են կադիում, նիկել, քրոմ, տիտան և այլ ծանր մետաղներ: Վտանգ է ներկայացնում նաև այն սարքավորումը, որը օգտագործվում է դաջվածք կամ պիրսինգ անելու համար:

Դրա միջոցով կարող են փոխանցվել տարբեր վարակներ, հեպատիտ B, C, մաշկի քաղցկեղ: Հարկավոր է խուսափել խալերի կողքին դաջվածքներ անելուց:

Ի դեպ, որոշ դեպքերում դաջվածքը կարող է վնաս հասցնել նույնիսկ մկաններին: Այդ պատճառով բուժաշխատողները խորհուրդ են տալիս մանրամասնորեն ընտրել դաջվածքի տեղը: Հարկավոր է նաև զգուշանալ ներկից հավանական ալերգիայից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել