Բաց նամակ տռանսլիտ օգտագործողներին:

Հարգելի հայրենակիցներ,
հավատացած եղեք` մեզ` հայերեն տառերով գրողներիս շատ չի հետաքրքրում թե ոնց եք դուք գրում, լռիվ նույն ձև ոնց որ չի հետաքրքրում ձեզ, թե մենք ոնց ենք գրում, մեծ հաշվով մեր թզին չի դա, լռիվ նույն ձև ոնց որ ձեր պամիդորին չի, բայց, երբ դուք սկսում եք հարձակում կատարել, ծաղրելով որ մենք գրում ենք հայերեն տառերով, դա իսկապես խնդալու ա:

Դուք հայտարարում եք տարածված մի առիթ, որ ձեզ հարմար չի գրել ստեղնաշարին հայերեն տառերով, asem w8 mez `l ahaw8 anha8ma8 a g8el wu 1l 9[wsem ka8dal transliwv. Այո-այո մենք ունենք լռիվ նույն անհարմարությունները, ավելին, ձեզ դուր չի գալիս հայերեն տառերի էսթետիկան, իսկ մենք ուղակի սիրում ենք այն, ձեզ թվում ա թե չկա հայերեն նոռմալ տառատեսակ, իսկ մենք պեղում ու գտնում ենք իրանց, ձեզ թվում է թե գովազդը պետք է լինի անգլերեն, իսկ մենք կարծում ենք, որ դա տարրական սխալ ա:

Մենք ախր ձեզ չենք մեղադրում որ դուք գրում եք լատինատառ, չենք խնդրում որ դուք գրեք հայերեն. պատկերացնո՞ւմ եք բոլոր չծխողները ծխողներին մեղադրեին: Մենք` ինչպես և դուք, անտարբեր ենք մեծ հաշվով, քանիոր համոզված ենք, որ վաղ թե ուշ դա բնականոն կգա:

Բայց խնդրում եմ մի ասեք որ մեր նախընտրությունը սխալ ա:

Ես սիրում եմ ձեզ տռանսլիտիստներ :* :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել