Tert.am-ը գրում է.

«Միսս Հայաստան 2003» և «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն այսօր տոնում է իր 30-ամյակը: Գեղեցկուհին այսօր երեկոյան պատրաստվում է ընկերների հետ միասին տոնել տարեդարձը:

Լուսինեին առաջինն իր ամուսինն է շնորհավորել, սակայն նա չմանրամասնեց, թե ինչ անակնկալ է ստացել ամուսնու կողմից:

 

«Շատ եմ սիրում ծննդյանս օրը: Ամեն տարի անհամբեր սպասում եմ այս օրվան: Յուրաքանչյուրի նվերն էլ ինձ համար թանկ է: Կապ չունի դա ինչ է և որքան արժե, կարևորն այն է, որ այդ մարդը ի սրտե է ինձ նվիրում: Հավատացնում եմ, չկա այնպիսի նվեր, որ չսիրեմ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Լուսինեն:

Լուսինեի խոսքով. «Անկախ նրանից թե քանի տարեկան եմ ես, միևնույն է ես ինձ զգում եմ դեռ 25 տարեկան: Չեմ ցանկանա իմ կյանքում որևիցե բան փոխել, քանի որ ես ունեմ ամեն ինչ երջանիկ լինելու համար: Ուզում եմ, որ իմ ընտանիքը միշտ երջանիկ լինի, քանի որ նրանց երջանկությունն իմ երջանկությունն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել