Միանշնակ չընդունելով, այն միտքը, որ եթե խոսում են թնդանոթները, ուրեմն դիվանագիտությունն է ձախողվել, ցավոք, պետք է արձնագրել, որ ապրիլյան պատերազմը հենց այդ դեպքն է: Մենք ընտրեցինք  դեպի պատերազմ տանող ճանապարհն այն օրվանից, երբ մեր ղեկավարների դիվանագիտական երևակայության սովի ու չգործադրված ջանեքերի արդյունքում մտածեցին, որ կարելի է արյամբ ազատագրված հողի անունը դնել փոխզիջում և սկուտեղի վրա մատուցել պարտված կողմին, փոխարենը կարգավիճակ մուրալով նրանից, լավ իմանալով, որ վերջինս ի տարբերությւոն իրեն շատ ավելի հաստատակամ է, և չի պատրաստվում ճանաչել ԼՂՀ:
Սակայն սա էլ քիչ էր, մեզ դեպի պատերազմ տանող ուղին սկսվեց այն պահից, երբ մեր իշողները որոշեցին հայ ժողովրդի գոյության երաշխիքը՝ Արցախյան հիմնահարցը շահարկել սեփական ոչ լեգիտիմ իշխանության հիմքերն անսասան պահելու համար: Մեզ դեպի պատերազմ տանող ճանապարհը սկսվեց այն պահից, երբ հարյուրավոր հանցավոր որոշումներով գլխատվեցին հայրենական հզոր տնտեություն ունենալու բոլոր հնարավորություններն ու նախադրյալները, և ազգային կապիտալը բաժին-բաժին արվեց մի քանի ընտանիքների միջև:
Այն որ մեր զինվորները զոհվում են և մենք շունչներս պահած սպասում ենք հաջորդ՝ մեզ պարտադրված պատերազմին, նրանից չէ որ Ադրբեջանն է ագրեսոր, այլ նրանից է որ մենք ենք շատ թույլ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել