Ինչպես երևում է ԱՎԾ հրապարակած տվյալներից՝ 2016-ի հունվար-մայիս ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանումը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է 20,1% աճ: Նշվածը գումարային արտահայտմամբ կազմել է 656,9 մլն. ամերիկյան դոլար:

Վերը նշվածում մեծ ազդեցություն է ունեցել դեպի ՌԴ արտահանումը, որը այս տարվա ընթացքում աճել է ուղիղ 2 անգամ և կազմել է 132,3 մլն. դոլար: Ինչպես նաև ստացված ցուցանիշին նպաստել են նաև՝ դեպի Բուլղարիա արտահանումը, աճը 67,3%, դեպի Վրաստան արտահանումը, աճը՝ 50,7%, դեպի Իրաք արտահանումը, աճը 20,7%:

Մի շարք այլ շուկաներում նույնպես աճ է գրանցվել, մասնավերապես 6,4% -ով աճել է արտահանումը դեպի Կանադա և 5-ական %-ով նաև դեպի Իրան և Գերմանիա արտահանումը:

Հարկ է նշել նաև, որ դեպի ԵՄ երկրներ Հայաստանից արտահանման տեսակարար կշիռը կազմել է 28,8%, իսկ դեպի ԱՊՀ երկրներ՝ 22%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել