Շատ է խոսվում, որ սա դրսից պատվեր էր: Թե այդպես է, ապա մի պահ պատկերացնենք, թե ում էր սա ձեռնտու: Եթե ռուսները Հայաստանի ղեկավարության հետ չեն կարողացել պայմանավորվել այդ չարաբաստիկ Եվրասիական և մաքսային միությունների հարցում, ինչը փորձում էին անել վերջին մի քանի ամիսների ընթացքում, այն էլ՝ շատ ինտենսիվ, ապա փաստն այն է, որ ընտրություններից հետո նրանք այլևս հաշտվելու էին իրականության հետ և հայտնվելու էին բավականին խոցելի իրավիճակում: Բորդյուժան այսօր շատ օպերատիվ արձագանքել է և ասել, որ չէր որակի սա որպես մահափորձ: Սա մի փոքր մեսիջի է նման: Ի դեպ, չեմ բացառում նաև արևմտյան վարկածն: Ուղղակի այս դեպքում մի փոքր անտրամաբանական է, որովհետև մերոնք արդեն 4 տարի է հայտարարում են եվրոպական ավելի սերտ ինտեգրացիայի մասին, և ասոցացման համաձայնագիրն էլ ընթացքի մեջ է, եթե իհարկե հետ չեն կանգնել իրենց խոստումներից: Ամեն դեպքում շատ է խոսվում «դրսի» վարկածների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել