Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը հայտնվել է էրոտիկ սկանդալի կենտրոնում, այն բանից հետո, երբ մասնակցել է սերբական Pink հեռուստաալիքով ցուցադրվող «Առաքելությունն անիրագործելի է» վարկանիշային հեռուստահաղորդմանը, որի ժամանակ քաղաքական գործչից հարցազրույց էր վերցնում առանց ներքնաշորի հաղորդավարուհին: Նրանց ամբողջ խոսակցությունը ձայնագրվել է թաքնված տեսախցիկի վրա: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն:

Սկանդալային տեսաձայնագրությունը համացանց էր տեղադրվել երեքշաբթի օրը և մեկ օրվա ընթացքում մոտ 1,3 միլիոն դիտում էր գրանցել: Օպերատորի տեսախցիկի ուշադրության կենտրոնում են հայտնվել թե՛ կնոջ բարեմասնությունները, թե՛ վարչապետի հետաքրքրված դեմքը:

Կատարվածը քննադատության է ենթարկվել Սերբիայի լրագրողների անկախ ասսոցիացիայի (NUNS) և ներքին գործերի նախարարության կողմից: Վարչապետը ոչ մի մեկնաբանություն չի տվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել