Ազազուն , գուպար , խույր , գուբ ... Դե հասկացանք >_< Օրը 25 անգամ թե՛ հեռուստատեսությամբ , թե՛ համացանցով , թե՛ առօրյա կյանքում նույնն է: ՀԱՍԿԱՑԱՆՔ : Մի քանի բառ ... և դարձնում են Հայոց հարցը >_< Նույն շտեմարանների խնդիրը արդեն մեկ ամիս  ( եթե ոչ ավել) շարունակվում է : Շտեմարան կազմողներին դարձրին հայոց լեզու չիմացող , ամենատգետ մարդկանց Հայաստանում : Բոլորը իրենց ձևացրին ամենախելացին ողջ երկրում , ամեն մեկը մի թերություն գտավ մի հարցի մեջ  և ...  Իհարկե  !!!!  Իսկական պատմության թեմա է : Ինչպե՞ս բաց թողնեն այդպիսի հնարավորությունը :
Ուսուցիչը սովորեցնում է , աշակերտը ՝ սովորում : Եվ ի՞նչ կարևոր է , թե ինչ են սովորում:Նույն հայոց լեզուն չէ ??? Դե ուրեմն վերջ ... Ինչու՞ են դարձնում պատմություն : Այս կյնաքում ոչինչ ո՛չ եղել է իդեալական , ո՛չ կլինի : Մանավանդ հայերը երբեք չեն լինի կատարյալ: Բայց նրանք ուզում են կատարյալ տեսնել ՝ կրթական համակարգը , յուրաքանչյուր ծնող ուզում է կատարյալ ուսուցչի տեսնել , յուրաքանչյուր աշակերտ ՝ ուսուցչի և այդպես շարունակ ... Ոչ ոք չի փորձում հասկանալ , որ այս ամենի ընթացքը (համոզված եմ ) կհանգեցնի կատարյալին մոտ երևույթի : Շտեմարաններն էլ կդառնան անթերի (հուսամ) , աշակերտներն էլ կդառնան ավելի խելացի , մարդիկ էլ կփորձեն ավելի համբերատար լինել իրենց շուրջը կատարվող երևույթների նկատմամբ :
 Ես 12-րդ դասարանի աշակերտուհի եմ  : Սովորում եմ լավ : Չեմ փորձում կյանքս բարդացնել բողոքներով : Ուղղակի սովորում եմ : Պարապում եմ հայոց լեզու այն նույն շտեմարաններով , որ դարձել են համայն հայության քննարկման թեման :  Ցանկանում եմ անվճար ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան : Եվ դրա համար կանեմ  ամեն բան : Շտեմարանների  այս կամ այն բառը շատ հեշտ է  փոխել , բայց մինույն ժամանակ շատ հեշտ է բառարանից դուրս գրել և սովորել : Եվ ուրեմն ... Ինձ ոչինչ չի խանգարի իմ նպատակին ահսնելու համար :
Շտեմարաններն անցողիկ են , իսկ գիտելիքը ՝ հավերժ  ^_^

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել