Կինը հավելյալ քաշի պատճառով իրականացրել է ստամոքսի օղակավորում և վիրահատությունից հետո սկսել է արագորեն կորցնել քաշը, ինչի պատճառով հայտնվել է մահվան շեմին:

51-ամյա Թրեյսի Մաքլաֆլինը վիրահատության է ենթարկվել 2010թ.: Այդ ժամանակ նա կշռել է 120 կգ` 147 սմ հասակի դեպքում: Երկու երեխաների մայրը վիրահատությունից հետո 1 տարվա ընթացքում կորցրել է 63 կգ, որից հետո կրկին նիհարել է՝ ընդհուպ մինչև 35 կգ:

 

Ներկայում նրա մարմնի զանգվածի ինդեքսը 16 է՝ այն դեպքում, երբ առողջ ցուցանիշը 18.5-ից մինչև 25 է:

Այսօրվա դրությամբ Թրեյսին այնքան թույլ է, որ ստիպված է օրվա մեծ մասն անցկացնել անկողնում:

Բժիշկների փոխանցմամբ` քաշի հետագա կորուստը նրա համար կարող է մահացու լինել:

Կինը ներկայում կրում է 10 տարեկան երեխայի համար նախատեսված հագուստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել