Հետաքրքիր է՝ ինչ դիվանագիտական հաղթանակի մասին են խոսում սոցցանցերում որոշ օգտատերեր։ Դուք կարդացել եք ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունը։ Առաջնագծում զինվոր է զոհվել։ Եթե հաղթանակ եք համարում այն, որ միջնորդները դրական են արտահայտվել նախագահի երկու նախապայմանների մասին, բայց չեն արձագանքել երրորդին, որն ըստ էության ամենակարևորն էր։ Նախ առաջին երկուսի մասին. սահմանային միջադեպերի հետաքննության մասին խոսվում էր ապրիլյան պատերազմից առաջ էլ և եթե նույնիսկ այս մեխանիզմը ներդրվի, ապա սա ոչ թե պատճառի վերացում է, այլ ընդամենը հետևանքների ուսումնասիրություն, իսկ որպեսզի այդ սահմանային միջադեպերը չլինեն անհրաժեշտ է նախ սաստել այդ միջադեպերի հեղինակին և հրահրողին։ Երկրորդը բանակցային գործընթացն իհարկե սկսվելու է հայկական կողմի համար կարևոր՝ 1994-ի և 1995-ի համաձայնագրերից։ Այո սա վատ մեկնարկ է Ադրբեջանի համար, սակայն սա ամենևին չի երաշխավորում, որ հնարավոր վերսկսվելիք բանակցային գործընթացի ընթացքում չեն ընդունվի այնպիսի խայտառկ փաստաթղթերի ինչպիսն են Մարդրիադյան սկզբունքները, Կազանի փաստաթուղթը և այլն։ Այսինքն հաղթանակի մասին կարելի է խոսել, եթե այդ բանակցային գործընթացը կարողանանք մեզ շահավետ ուղղությամբ տանենք, իսկ ծիտը չթռած դեռ հոպ չեն ասում։
Եվ վերջապես ինչու է սահմանն ապակայունացնողին անվանական մատնանշելն ամենակարևոր նախապայմանը, որը դիվանագիտորեն շրջանցեցին միջնորդները և ընդամենը բավարարեցին սրանից բխող մյուս երկուսը։ Առաջին երկուսը գրվելու են սառույցին, ինչպես բոլոր մյուս նման պայմանավորվածությունները։ Իսկ ահա եթե անվանական հասցեական մեղադրանքների գործելաոճը ներդրումը միակ միակ իրատեսական մեխանիզմն է, որը կկանխեր ռազմական գործողությունները և իհարկե նախադրյալներ կստեղծեր մյուս երկուսի իրագործման համար։
Ուրմեն քանի դեռ միջնորդները մեղավորներ չեն ուզում փնտրել, Ադրբեջանը չի հետևելու այս փոխհամաձայնություններին ևս և մենք, դժբախտաբար օրը սկսելու ենք մեր զինվորների մահվան բոթով։ Իսկ սա խաղաղություն չէ, սա դիվանագիտական հաղթանակ չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել