Վայ հայրենասերները առաջարկում են արգելել Թուրքիայից ապրանքների ներկրումը Հայաստան։ Էս հարցում էլ նրանք են փորձում ընդօրինակել Ռուսաստանին։ Իսկ ի՞նչ շահեց Ռուսաստանը այսպես կոչված հակասանկցիաներ կիրառելով Եվրոպայի կամ Թուրքիայի նկատմամբ։ Ոչինչ էլ չշահեց, հնդհակառակը, բարձրացան գյուղմթերքների գները, քանի որ մի բան արգելելու դեպքում պետք է ունենաս դրա այլընտրանքը։ Շատ ապրանքատեսակներ ընդհանրապես անհետացան խանութներից։
Հիմա էլ մերոնք են փորձում նույնը անել առանց հաշվի առնելու դրա հետևանքները։ Էդպիսի քայլ անելուց առաջ պետք է տնտեսությունը նախապատրաստել դրան՝ նման ապրանքի արտադրություն կազմակերպել Հայաստանում, որն ունենա գոնե նույն որակն ու ինքնարժեքը, կամ գտնել այլ մատակարարներ։ Իսկ մենք ոչ մեկն ենք արել, ոչ էլ մյուսը;

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել