«Ես չգիտեմ, երբ է իմ մեջ ծնվել նկարիչ։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները՝ մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք ահա այն ինչ ես երազել եմ»։  Մ. Սարյան

Հայկական արվեստը և ազգայինը անհնար է պատկերացնել առանց Սարյանի։ Ինչպես անգնահատելի է Հովհաննես Թումանյանը ավանդը հայ գրականության մեջ, Թամանյանինը՝ հայ ճարտարապետության մեջ, և Կոմիտասինը հայ երաժշտության մեջ, այնպես էլ անգին է Սարյանի ավանդը։ Այս մարդիկ են, որ հաստատել են հայ ժողովրդական արվեստի ստանդարտները։

Սարյանը այն մարդն էր, ով հրաշք էր համարում այն, ինչ շատերս անգամ չենք էլ նկատում՝ գույնը։ «Ես երազում եմ գույնի մասին, գույնը իսկական հրաշք է», ասում էր Սարյանը։ «Իսկ արևի լույսի տակ գույնը ցույց է տալիս մեր տեսածի հոգին և տիեզերական գոյության էությունը»։ Երբ լսում ենք Սարյանի մասին, ես վստահ եմ, որ առաջին բանը ինչ բոլորիս միտքը գալիս է, դա գույնն է։ Այո՛, Սարյանի ձեռագիրը իր գույներն են։

 

Կյանքը Անտիպ
նամակներից
Մտքերը Ինքն իր 
արվեստի մասին

 


Սարյանի 
կտավները
Մեծերը Սարյանի մասին Սարյանը և Հայրենական մեծ պատերազմը

Սարյանի տուն-թանգարանը                                                                                                                     

 

Պատրաստեց` Անի Հակոբյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել