Ավանդույթի համաձայն արդեն 14-րդ տարին գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ Մուլտի Գրուպ կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է խաղողագործների հետ, լսում նրանց խնդիրները և տեղում լուծումներ տալիս: Նոր Ամասիա համայնքում գտնվող Արարատի կոնյակի գինու օղու կոմբինատի մթերման կայանում կայացած հանդիպման ժամանակ պարոն Ծառուկյանը անձամբ է զրուցել հազարավոր գյուղացիների հետ և մթերման աշխատանքների շուրջ քննարկման արդյունքում ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ գյուղացին կարողանա մարդավայել կերպով իր խաղողի բերքը հանձնել համապատասխան պայմանագրով և բարձր գնով: Դիմելով հանդիպմանը եկած գյուղացիներին` Գագիկ Ծառուկյանը նշել է, որ իր ուժերի ներածին չափով միշտ պատրաստ է կանգնել գյուղացու և աշխատողների կողքին: Ծառուկյանը նշեց նաև, որ գյուղացիների սերն ու հարգանքը փոխադարձ է և կարվի առավելագույնը, որպեսզի գյուղացու չարչարանքը չմնա դաշտում ու մարդիկ խնդիրների առաջ չկանգնեն: Անկախ կոնյակի սպառման ծավալների նվազմանը` նախորդ տարվա առատ բերքի պայմաններում գործարանը մթերել է շուրջ 45.000 տոննա խաղող և այս տարի ևս պատրաստ է ընդունելու, միայն թե գյուղացին հավատքը չկորցնի սեփական երկրի հանդեպ և արտագաղթի ճանապարհը չբռնի: Յուրաքանչյուր տարի գյուղացիներին ցուցաբերվող համակողմանի աջակցությունը սպասեցնել չի տա նաև այս անգամ: Բացի մթերումից` գյուղացիներին կտրվի նաև բերքի մշակման անվճար մասնագիտական խորհրդատվություն իսկ պարարտանյութերն ու դեղորայքները խաղողագործներին կտրվի ինքնարժեքով, որի գումարները կվճարեն բերքահավաքից հետո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել