Փոխանակ գնահատելու Վարդանանց բարոյական ձեռքբերումները և քաջ Վարդանի ոգով ու շնչով դաստիարակելու սերունդներին՝ հանուն մեր անկախ պետության հարատևման և պայծառ ապագայի, որոշ վայ-գրողներ և վայ-պատմաբաններ, որ երևի ժամանակին թունդ աթեիստներ են եղել, հիմա էլ հեթանոսական գաղափարներով ներշնչված՝ որոշել են նենգափոխել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը», համարելով այն կղերականների պատվեր, փառքի արժանացնելով Վասակ Սյունեցուն և նսեմացնելով ճակատամարտի համազգային նշանակությունը՝ նույնացնելով այն քաղաքացիական պատերազմի հետ: Ավելորդ եմ համարում ասել, որ այդ հեղինակների մոտ Վարդան Մամիկոնյանը ճանաչվում է որպես հայրենիքի դավաճան:
Այն, որ այդ հեղինակները առաջ են քաշում նման տեսակետներ կամ վարկածներ, խոսում է այն մասին, որ նախ դրանք սուբյեկտիվ են, այնուհետև՝ սպասարկում են հեթանոսական շարժումների ապազգային շահերը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել