Մեր թվարկությունից մոտ հազար տարի առաջ օդապարուկներ օգտագործում էին պատերազմների ժամանակ գաղտնի տեղեկատվություն հաղորդելու համար: Բացի այդ, հնում օդապարուկները պատրաստում էին օձի կամ վիշապի տեսքով, և երբեմն այնքան սարսափելի տեսք էին ունենում, որ օգտագործվում էին նաև ճակատամարտերի ժամանակ թշնամու զորքին ահաբեկելու համար: Հենց այդ պատճառով էլ շատ երկրներում օդապարուկները մինչև այժմ «թռչող օձեր» են անվանվում:
Օդապարուկների կարիքը մարդիկ զգում էին նաև անանցանելի գետերի վրայով միմյանց իրեր փոխանցելու համար:

Եվրոպայում տարածում գտնելուց հետո օդապարուկներն սկսեցին օգնել մարդկանց որոշել օդի տարբեր շերտերի ջերմաստիճանը, ինչպես նաև ուսումնասիրել օդերևութաբանական բազմաթիվ երևույթներ:

Եվ երբ օդապարուկները մարդկանց արդեն «օգնել էին այն ամենով, ինչով կարող էին, անցան իրենց վաստակած հանգստին», այսինքն՝ դարձան խաղալիք երեխաների համար:

Այսօր Թայլանդում հազարավոր մարդիկ հավաքվում ու դեպի անամպ երկինք են բաց թողնում իրենց օդապարուկները և ազդարարում են գարնան գալուստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել