Զարմանալի զուգադիպությամբ 11 թիվը յուրահատուկ դեր է խաղում ԱՄՆ-ի պատմության վերջին շրջանում` հատկապես սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:
Նյու Յորքը ԱՄՆ-ի 11-րդ նահանգն է:
Նյու Յորք քաղաքի (New York City), Պենտագոնի (The Pentagon), Աֆղանստանի (Afghanistan), ինչպես նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի (George W Bush) և Նյու Յորքի երկնաքերերի կործանման մտահղացման հեղինակ ահաբեկչի` Ռամսին Յուսեբի (Ramsin Yuseb) անվան անգլերեն անվանումները բաղկացած են 11 տառից:
Նյու Յորքի խոյահարված երկվորյակ-երկնաքերերը հիշեցնում էին 11 թիվը:
Նյու Յորքի երկնաքերերն առաջինը գրոհած ինքնաթիռի երթուղու համարը նույնպես 11 էր: Այդ ինքնաթիռում կար 92 ուղևոր` (9+2=11): Մյուս ինքնաթիռում, որը նույնպես խոյահարեց երկնաքերերը, կար 65 ուղևոր` (6+5=11):
Ահաբեկչությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ին` ամերիկյան գրելաձևով 9.11, որը համընկնում է ԱՄՆ-ի փրկարար ծառայության հեռախոսահամարի հետ 911` (9+1+1=11):
Սեպտեմբերի 11-ը տարվա 254-րդ օրն է` (2 + 5 + 4=11):
3.11.2004-ին տեղի ունեցան պայթյուններ Մադրիդում (3+1+1+2+0+0+4=11): Մադրիդյան ողբերգությունը տեղի ունեցավ Նյու Յորքի ահաբեկչությունից 911 օր անց (9+1+1=11):
Իրաքի հեռախոսային կոդի` 119 թվերի գումարը կազմում է 11 (1+1+9=11):
ԱՄՆ-ի ամենահայտնի խորհրդանիշը, աստղերից և գծերից հետո, դա արծիվն է:
Այս տողերը վերցված են Ղուրանից.
«Արաբստանի որդին կարթնացնի ահեղ Արծվին: Արծվի կատաղությունը կզգան Ալլահի բոլոր հողերում: Եվ մինչ ոմանք կսարսափեն հուսահատությունից, շատերը կհրճվեն չարախնդությամբ. Արծվի զայրույթը կմաքրի Ալլահի հողերը և կհաստատվի խաղաղություն»:
Սա Ղուրանի 9.11 կետում գրվածն էր :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել