Այժմ Գերմանիայի սահմաններին կհայտնվեն հատուկ կետեր փախստականներին ընդունելու համար: Հենց այդտեղ կորոշեն, թե ով իրավունք ունի ապաստան ստանալու և ով` ոչ: Յուրաքանչյուրի գործի քննությունը պետք է տևի երկու շաբաթից ոչ պակաս: Փախստականի կարգավիճակ չունեցող մարդկանց անմիջապես արտաքսում են: Իսկ ավելի բարդ դեպքերում նրանց շնորհվում է բնակչի կարգավիճակ, բայց թույլ են տալիս բնակություն հաստատել միայն մեկ տարածաշրջանում: Ընդ որում, Գերմանիայի ֆինանսների նախարարությունը ասել է,որ մինչև 2020 թվականի վերջը Գերմանիան կընդունի ավելի քան 3.5 միլիոն փախստական:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել