Մոտ 10000 մարդ չինական Գուանչժոու նահանգից ստիպված են լքել իրենց տները,որը պայմանավորված է աշխարհի ամենամեծ աստղադիտակը կառուցելու հանգամանքով:
6 ամսվա ընթացքում բնակիչներին տեղափոխում են ապրելու այլ նահանգներում: Ըստ չինական կառավարությունների`այս ամենը արվում է այն նպատակով,որպեսզի քաղաքացիները չմիջամտեն ռադիոաստղադիտակի կառուցման աշխատանքներին: Այն անձինք,ովքեր ներգրավված են նախագծի մեջ գտնում են,որ նոր աստղագիտական գործիքի ստեղծման հիմնական նպատակը կլինի «բանական հետքեր» գտնել տիեզերքում: Աստղադիտակի տեղադրումը սկսվել էր դեռևս անցյալ տարի:
Այս պահին աշխարհի ամենամեծ աստղադիտակը գտնվում է Պուերտո-Ռիկոյում,որի տրամագիծը 305 մետր է: Չինաստանը հայտարարել է,որ նոր կառուցվող աստղադիտակի տրամագիծը լինելու է 500 մետր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել