Tert.am–ը գրում է.

Ամերիկյան տիեզերական գործակալությունը 2 շաբաթով հետաձգել է բեռների տեղափոխումը Միջազգային տիեզերակայան:
«Կոմերսանտ»-ը հայտնում է, որ հետաձգման պատճառը պարկերից մեկում սև բորբոսի հայտնաբերում է դարձել:
Ներկա դրությամբ ՆԱՍԱ-ն և բեռնափոխադրող Lockheed Martin ընկերությունը պարզում են միջադեպի պատճառները:
Միջազգային տիեզերակայան ուղարկվելիք բեռները կիսով չափ բեռնվել էին, իսկ արձակումը նախատեսված էր մարտի 10-ին: Այժմ բոլոր բեռները կբացվեն և կվարակազերծվեն: Երկրի ուղեծրում Միջազգային տիեզերակայանի ներկայությունը նախատեսված է առնվազն մինչև 2028-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել