Այն, ինչ դժվար էր անգամ պատկերացնել մի քանի տարի առաջ, այսօր արդեն իրականություն է դառնում. այսպես, ամերիկյան ընկերություններից մեկի ստեղծած «AlphaGo» ծրագիրը հաղթել է գո խաղի Եվրոպայի եռակի չեմպիոն Ֆան Հուեյին:
Ըստ որում՝ սա առաջին դեպքն է, երբ արհեստական ինտելեկտը հավասար պայմաններում գո խաղում հաղթում է մարդուն։ Հայտնի է, որ նախքան այս հանդիպումը «AlphaGo»-ն խաղացել է նույն տեխնոլոգիայով ստեղծված այլ ծրագրերի հետ։

Հետաքրքրական է, որ «AlphaGo»-ն հաղթել է 495 խաղից 494-ում: Այս տարվա մարտին ծրագիրը կխաղա հարավկորեացի Լի Սեդոլի հետ: Վերջինս համարվում է աշխարհում լավագույն գո խաղացողներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել