Hraparak.am-ը գրում է.
Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի մարդկանց կողմից դեկտեմբերի 29-ին ծեծի ենթարկված ՀՀ կառավության աշխատակազմի նախկին կառավարիչ, Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը Hraparak.am-ի հետ զրույցում ըստ էության հաստատեց, որ նման միջադեպ է տեղի ունեցել: Ձեզ ծեծի՞ են ենթարկել գեներալ Գրիգորյանի մարդիկ, մեր հարցին Աբգարյանը պատասխանեց.«Ես նման գեներալ չեմ ճանաչում»: Իսկ միջադեպի մասին ի՞նչ կասեք. «Չեմ հիշում նման բան»: Աբգարյանի հետ գեներալի մարդիկ հաշվեհարդար են տեսել միայն այն պատճառով, որ նա իր ավտոմեքենան «սխալ» տեղ է կայանել.«Ծեծկռտուք չի եղել»: Միակողմանի՞ են ծեծել, թե՞ քաշքշել են.«Դե հա, էլի», խոստովանել է Աբգարյանը: Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ Էջմիածնում արդեն ավանդույթ է դարձել, որ գեներալի մարդիկ են որոշում, թե որտեղ կարող են ավտոմեքենաներ կայանել եւ «սխալ» տեղում կայանված մեքենաների անվադողերը ծակում են: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել