Այսօր ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը հայտարարեց, որ հանդիսավորապես պիտի բացվի գրողների միության «Նոր գիրք» գրախանութը: Սակայն սույն անձի տխրահռչակ գործունեությանը տեղյակ անձինք հիշում են, թե ինչպես հենց նա` Լևոն Անանյանը, տարիներ առաջ վաճառեց Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գտնվող հրաշալի գրախանութը: Եվ եթե այսօր Երևանից անհետացել են մեր գրախանութները, ապա այդ գործում ակտիվ դեր կատարած անձանց առաջին շարքում է ՀԳՄ նախագահը: Թե ինչ կկատարվի հետո, ոչ ոք չգիտի: Անանյանի վաճառականական անցյալից գիտակ մարդիկ, որ անշուշտ հիշում են նաև «Գարունի» շենքի վաճառքը, պարտավոր են այլևս չլռել` չի կարելի գրախանութ ոչնչացնողին գրախանութ վստահել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել