Ցավալի է, երբ նվիրում ես սիրտդ ու հոգիդ, չես խնայում ոչինչ, փոխարենը ստանում ցավ ու անտարբերություն...
Շնորհակալ եմ քեզ, որ թույլ տվեցիր քեզ սիրել ու տանջվել, որովհետև միայն դրանից հետո ես հասկացա, թե ով ես դու, և ում եմ ես արժանի... 
Դու այն չէիր բնավ, ինչ ես կարծել եմ, բայց մի բան լավ է ՝ դու սիրել չգիտես, ես հասկացել եմ... 
Դու չես նկատել, որ ես անդադար  քեզ եմ որոնել, սակայն չեմ գտել, դու մեղավոր չես, ես եմ կույր եղել ու չեմ նկատել, թե ինչպես ես դու «խաղդ» խաղացել ու անդարձ հեռացել...
Խաչվեցին մեր ճանապարհները, սիրեց սիրտս քեզ, դու սիրեցիր ինձ, բայց մեզ բաժանեց ճակատագիրը՝ արժանի չէիր... 
Ինձ պետք չեն կեղծ խոսքերդ, կեղծ հայացքդ ու ժպիտդ... Դու անցյալում մնացիր, իսկ ես ապրում եմ իմ ներկան, որում դու չկաս... 
Հպարտ եմ, այո՛, ինչպես ինքդ էիր անվանում ինձ, հպարտ եմ, որովհետև քեզ ինքս եմ լքել ու էլ չեմ վերադառնալու... Կորցրիր ինձ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել