Նաև հայաստանաբնակ իրանցիներն այսօր նշում էին ձմեռային գիշերահավասարի օրը՝ «Յալդայի գիշերը»: Երևանի Կապույտ մզկիթում ասեղ գցելու տեղ չկար՝ դրական իմաստով աչք էր ծակում հատկապես իրանցի մանուկների, պատանիների և երիտասարդության շատությունը: Միգուցե զարմանալի թվա, բայց փաստ է, որ մի քանի հազարամյա Իրանը, պատկերավոր ասած, մանուկ է, պատանի, առավելագույնը՝ երիտասարդ:
Անկեղծ ասած, բարի նախանձով լցվեցի մեր բարեկամ և հարևան երկրի ու ժողովրդի հանդեպ, որի ներկա և հատկապես ապագա հզորության գրավականը, հենց հազարամյա լինելով, նաև երիտասարդ մնալն է՝ դրական մի փորձառություն, որն, ըստ իս, կարող ենք և պետք է ընդօրինակենք նաև մենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել