Հայաստանաբնակ իրանցիներն այսօր նշում էին ձմեռային գիշերահավասարի օրը՝ «Յալդայի գիշերը»


01:26 , 22 դեկտեմբեր, 2015
Նաև հայաստանաբնակ իրանցիներն այսօր նշում էին ձմեռային գիշերահավասարի օրը՝ «Յալդայի գիշերը»: Երևանի Կապույտ մզկիթում ասեղ գցելու տեղ չկար՝ դրական իմաստով աչք էր ծակում հատկապես իրանցի մանուկների, պատանիների և երիտասարդության շատությունը: Միգուցե զարմանալի թվա, բայց փաստ է, որ մի քանի հազարամյա Իրանը, պատկերավոր ասած, մանուկ է, պատանի, առավելագույնը՝ երիտասարդ:
Անկեղծ ասած, բարի նախանձով լցվեցի մեր բարեկամ և հարևան երկրի ու ժողովրդի հանդեպ, որի ներկա և հատկապես ապագա հզորության գրավականը, հենց հազարամյա լինելով, նաև երիտասարդ մնալն է՝ դրական մի փորձառություն, որն, ըստ իս, կարող ենք և պետք է ընդօրինակենք նաև մենք: