Ֆրանս- պրուսական պատերազմից հետո ֆրանսիացի դերասանուհի Սառա Բեռնարը հրավեր է ստանում Գերմանիայից: Ֆրանսիայի թշնամիները ցանկանում էին, որպեսզի «աշխարհի երբևիցե ապրած ամենահռչակավոր դերասանուհին» Բեռլինի հանդիսատեսին պատվի իր աստվածային տաղանդով: Արտիստուհին տալիս է նախնական համաձայնությունը: Երբ արդեն խոսք է գնում պայմանների մասին, դերասանուհին ասում է, որ Բեռլին կգնա միայն մի պայմանով. Էլզաս և Լոթարինգիա նահագները պետք է վերադարձվեն Ֆրանսիային: Էլզասն ու Լոթարինգիան, իհարկե, չվերադարձվեցին և Բեռնարը, իհարկե, չգնաց Գերմանիա:

Բեռնարի այդ հայրենասիրական քայլը գնահատվեց Ֆրանսիացիների կողմից և դրա շնորհիվ հիմնականում վերացավ հրեական համայնքի հանդեպ եղած բացասական վերաբերմունքը. Սառա Բեռնարը հրեուհի էր:

Դրանից հետո, ֆրանսիացի ևս մի հռչակավոր դերասան հրավեր ստացավ Գերմանիայի կողմից: Ի տաբերություն Բեռնարի՝ վերջինս չմերժեց հրավրը և գնաց: Իր այդ քայլը նա բացատրեց այս կերպ. «արվեսը հայրենիք չունի» ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել