Նախ, պարզվել է, որ քննության ուշադրության կենտրոնում գտնվող երրորդ անձը՝ Էնրիկէ Մարքեզը, որ ահաբեկիչ Սայիդ Ֆարուքի մտերիմ ընկերն էր ու ով ձեռք էր բերել տեռորիստական ակտի ժամանակ օգտագործված զենքերը,
1. վաղուց կրոնափոխ է եղել և ընդունել է իսլամ,
2. դեռ 2012 թվականին Սայիդ Ֆարուքի հետ մտադրություն են ունեցել տեռորիստական ակտ կատարելու ԱՄՆ-ում, ինչը ինչ-ինչ պատճառներով չի իրականացվել,
3. (որ, կարծում եմ իմ հայաստանցի ընկերների համար ամենահետաքրքիրը կլինի), ՖԻԿՏԻՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՀՈՒ հետ, ապահովելով վերջինիս օրինական մուտքը ԱՄՆ, որի հետ սակայն չի ամուսնացել, այլ այդ «Ռուսաստանցի կինը» փաստացի ամուսնական կապի մեջ է գտնվում տեռորիստ Սայիդ Ֆարուքի հարազատ եղբոր հետ։
Ցավոք, ամերիկյան քաղկոռեկտ ինֆորմացիան չի հստակեցրել վիզայի խարդախությամբ տեռորիստի ընտանիքի անդամ դարձաձ «Ռուսաստանի քաղաքացուհու» ազգությունը։
Մինչդեռ, կարծում եմ հետաքրքիր կլիներ իմանալ, թե դա պարզապես ամերիկյան կյանքի հետևից եկած «նատաշա» է՞, Ռուսաստանի իսլամական ընդհատակից «ջիհադին» ուղարկված «հա՞րս», թե հայտնի կոնտորաների հատուկ հանձնարարություններով «դեսպան»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել