Երբ հետևում եմ այսպես կոչված ՈՉ-ի քարոզմանը, ինձ մոտ անհասկանալի է իրենց նպատակը:

Երբ չկար սահմանադրական փոփոխությունների խնդիր, բոլորն ասում էին, թե վարչակազմն անընդհատ վերարտադրվում է, և բոլոր օրենքները դրան ճանապարհ են հարթում, ներկա պահին ասում են, որ այս սահմանադրությունն է լինելու վերարտադրման հովանավոր։

Հարց.
Այսինքն՝ մնացած բոլոր անգամները, ըստ էության, օրինական են եղել և չե՞ն վերարտադրվել, այ հիմի վերարտադրման համա՞ր է արվում։

Այսինքն՝ դուք փաստում եք, որ ձեր նախկին կոչերը ցնդաբանությո՞ւն էին, ուղղակի դիվիդենտ էիք հավաքո՞ւմ։

Հ.Գ. Ես ինքս որոշ վերապահումներով դեմ եմ փոփոխությանը, սակայն այդտեղ տեսնում եմ գլոբալ խնդիրներ և ունեմ փաստարկներ, սակայն ձեզ լսելով՝ ի սրտե ուզում եմ՝ գնամ, ԱՅՈ ասեմ, որ ձեզ նման ընդդիմադիրներ չլինեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել