Բրիտանական «Լեգատում» (Legatum) ինստիտուտը հրապարակել է «Բարեկեցության ինդեքս-2015»-ի արդյունքները։

Վարկանիշը ձևավորվում է 8 հիմնական չափանիշների հիման վրա՝ տնտեսություն, գործարարության հնարավորություններ, կառավարում, կրթություն, առողջություն, անվտանգություն, անձնական ազատություն և սոցիալական կապիտալ։

Անցած տարվա համեմատ Հայաստանը բարելավել է դիրքը երկու հորիզոնականով:

142 երկրների շարքում Հայաստանը գործարարության ցուցանիշով 69-րդն է, կրթության ցուցիչով՝ 49-րդը, առողջության ցուցիչով՝ 86-րդը, իսկ ահա անվտանգության ցուցիչով՝ 55-րդը:

Հայաստանն առաջ է Իրանից, Իրանը զբաղեցնում է 106-րդ հորիզոնականը:

Բարեկեցության մակարդակն ամենացածրը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում է։ Նրան նախորդում են Աֆղանստանը, Հայիթին, Չադը, Բուրունդին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել