Քանի Ժաննա Ալեքսանյանի պես «իրավապաշտպաններ» կան, ուզած-չուզած ոստիկանությանն եմ պաշտպանելու, ավելի ճիշտ՝ տարրական տրամաբանությունը: Սա՝ որպես սկիզբ: Բայց ոստիկանության համապատասխան ծառայությանն էլ ասելիք ունեմ. սույն տիկնոջ ու նմանների պարագայում մի քիչ իրար էկեք, թե չէ իմ գործ թողած՝ ձեր գործն եմ անում…
Իսկ հիմա անցնենք դասականներին, որովհետև էն, ինչի մասին խոսելու եմ, դասական աբսուրդի նմուշ է… 
Հին հունարենով «իդիոտ»-ը հանրային կյանքից կտրված ու հասարակական գործընթացները չհասկացող մարդն է…
Ոստիկանությունում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախապատրաստման ու անցկացման շտաբի ստեղծման վերաբերյալ «իրավապաշտպան» Ժաննա Ալեքսանյանի մեկնաբանությունը կարդալով՝ անմիջապես Հին Հունաստանը հիշեցի: Է՜ս բոյի էլ իդիոտի՞զմ, այսինքն՝ հասարական կյանքից, տարրական գիտելիքից, նվազագույն բանականությունից կտրվածությո՞ւն: Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանում առաջին անգամ է քվեարկություն լինելու, ոչ հանրաքվե է եղել, ոչ ընտրություններ, ու ոստիկանությունում առաջին անգամ է նախընտրական շտաբ ստեղծվում: Տիկինը չգիտի՞, որ բոլոր ընտրությունների (այդ թվում և տեղական ինքնակառավարման մարմինների) ընտրությունների ժամանակ գործել են ոստիկանության այդպիսի շտաբներ: Տիկինը չգիտի՞, որ ընտրողների ցուցակների ճշտումն ու հրապարակումը ոստիկանությունն է անում, որ ընտրատեղամասերում կարգը ոստիկանությունն է պաշտպանում, որ լրագրողների ու հենց իրենց՝ սուտի իրավապաշտպանների անվտանգությունը ոստիկանությունն է պահպանում: Էդ ահռելի ծավալի աշխատանքն առանց կոորդինացման հնարավո՞ր է: Ո՛չ: Իսկ ո՞վ պիտի կոորդինացնի, տիկի՛ն: Գուցե դո՞ւք, թե՞ ոստիկանության էն մարմինը, որ ստեղծվում է այդ նպատակով: Այսինքն՝ ՇՏԱ՜ԲԸ: 
Ամաչում էլ եմ պրիմիտիվ բաներն էսպես մանրելու համար, բայց հանրային կյանքից կտրվածների համար լավ պիտի ծամես ու նոր դնես բերանները: Ու դեռ մարսելն է՜լ կա… Մարսման պրոցեսը հեշտացնելու համար բերեմ տիկնոջ ու նրա նմանների կուռքերից մեկի օրինակը: Ձեր պաշտելի Ֆրանսիայում ընտրություններն ընդհանրապես կազմակերպում ու անցկացնում է ոստիկանությունը: Ի՞նչ ասենք դրան՝ ոստիկանապետությո՞ւն… Ֆրանսիայո՞ւմ… Դեմոկրատիզմի օրրանո՞ւմ… Հա՜, էնտեղ կարելի է, իսկ էստեղ ութերորդ կարգի մարդիկ են ապրում, ու տասնութերորդ աստիճանի պետություն է… Չե՞ք ամաչում: Չափահաս արդիկ եք: Աբիժնիկի ձեր պահվածքի պատճառները չգիտեմ. գուցե հանցագործ կամ թմրամոլ հարազատ ունեք, ոստիկանությունը պոչը տրորել է, գուցե ձեր ծառայություններն եք առաջարկել՝ ոստիկանությունում մերժել են… Գուցե... գուցե… Կյանք է, ամեն ինչ կպատահի… Աբիժնիկությունն էլ գուցե կարելի է հասկանալ… Բայց միտումնավոր թերամտությամբ ծիծաղելի դառնալը ո՞նց հասկանանք… Մե՜ղք եք: Բամբասանքն ու հայհոյանքն էլ պիտի խելքով արվի, հակառակը վնաս է մտավոր առողջությանը: Հակառակը հունարեն իդիոտիզմի հասցնող հայերեն «իրավապաշտպանությունն» է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել