Մեծ վշտով տեղեկացա հեծանվային սպորտի հայտնի մարզիչ, մանկավարժ, ՀՀ վաստակավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանի մահվան մասին: Կյանքից հեռացել է մեր ավագ ընկերը, իր գործի բանիմաց ու հմուտ մասնագետը:
Ընկեր Սոլոյանի սաները հայկական հեծանվային սպորտի մի քանի սերնդի ներկայացուցիչներ են: Նա նաև երկար տարիներ մարզել է տարբեր երկրների հավաքական թիմերի Վրաստանում, Իրանում, Չինաստանում և այլուր: Մեծ է հայկական սպորտի և, մասնավորապես, հեծանվային սպորտի կորուստը, քանզի ոլորտից հավերժ հեռացավ Ալբերտ Սոլոյանն իր փորձառությամբ և սաներին իր գիտելիքները փոխանցելու մեծ պատրաստակամությամբ:
Անկեղծորեն ցավակցում եմ Ա. Սոլոյանի ընտանիքի անդամներին, բարեկամներին, հարազատներին և ընկերներին՝ ցանկանալով նրանց հոգու տոկունություն և հավաստիացնում եմ, որ մեր սիրելի ընկեր Սոլոյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել