Համաշխարհային վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վերջին գործողությունները կոշտ արձագանք են ստացել հենց ԱՄՆ-ի ներսում, մասնավորապես այդ երկրի պատմության մեջ կարևոր քաղաքական դեր ունեցող գործիչների մոտ, ինչպիսիք են ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմմի Քարտերը և պետքարտուղար ու ազգային անվտանգության հարցերով բազմամյա խորհրդական Հենրի Ալֆրեդ Կիսինջերը:

Բոլորին է հայտնի Կիսինջերի վերջին հարցազրուցը, որտեղ նա մասնավորապես նշում է, որ ԱՄՆ-ը իր սխալ քաղաքականության արդյունքում կորցրեց Մերձավոր Արևելքում թելադրողի, իսկ աշխարհում` լիդերի իր տեղը՝ առաջ թողնելով Ռուսաստանին:
Իսկ նախագահ Քարտերը գործեց ավելի կտրուկ և պաշտոնապես Ռուսաստանի նախագահ Պուտինին հանձնեց ԻՊԻԼ-ի մասին ԱՄՆ-ի ռազմական տվյալները։

Այս գործընթացները միանշանակ խոսում են այն մասին, որ բազմամյա քաղաքական անցյալ և համբավ ունեցող անձիք ավելի սթափ են գնահատում այօրվա իրական վտանգը, որը կախված է մարդկության գլխին, և պատրաստ են օգնել դրա դեմ պայքարում:

Ինչը, ցավոք սրտի, ԱՄՆ-ի ներկա իշխանություները չեն հասկանում, այլ հակառակը՝ օգնում են ահաբեկիչներին` հանուն անհատական և քաղաքական անհեռանկար ամբիցիաների:
Ներկա իշխանություներն իրենց գործողություններով ապացուցում են, որ մարդկային կյանքերն իրենց համար ոչ մի արժեք չեն ներկայացնում:

Չնայած նրան, որ ԱՄՆ-ի պատմությունը պիտի ուսուցողական լինի ներկա վերնախավի համար, որոնք առաջնորդվում են անձնական և անհատական ամբիցիաներով, նրանք նախընտրում են ապագա չունեցող և անհեռատես քաղաքականություն, որը, ինչպես ցույց է տալիս ժամանակը, մարդկության համար աղետալի է դառնում՝ խաղալով միլիոնավոր մարդկանց կյանքերի հետ:

Նախագահ Օբամային և նրա վարչակազմին մնում է հիշեցնել, որ պետք է օրինակ վերցնել ԱՄՆ-ի պատմությունից, մասնավորապես` ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Քենեդուց, ում շնորհիվ իր որոշակի հանգուցալուծումը գտավ Կարիբյան ճգնաժամը, ինչի շնորհիվ մարդկությունը չբախվեց երրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքին, որը կլիներ մարդկության պատմության ավարտի սկիզբը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել