safe_image

Տղան և քահանան

Փոքրիկ գյուղ եկած քահանան մի տղայի հարցրեց եկեղեցի տանող ճանապարհը, որտեղ երեկոյան քարոզ պիտի կարդար:

Այն բանից հետո, երբ տղան ցույց տվեց ճանապարհը, քահանան ասաց.

-Այսօր երեկոյան արի և քեզ հետ բեր քո ընկերներին:

-Ինչի՞ համար,-հարցրեց տղան:

-Որովհետև ես քեզ կասեմ, թե ինչպես կարելի է երկինք հասնել:

-Կատակում եք,-ծիծաղեց տղան: Դուք նույնիսկ չգիտեիք՝ ինչպես հասնել եկեղեցի:

Աղբյուրը՝  Мальчик и священник

73. Լրանում էր Մոլա Նասրեդինի 99 տարին: Տեղի թերթերից մեկի լրագրողը եկել էր հարցազրույցի, քանի որ Նասրեդինը այդ շրջանի ամենատարեց մարդն էր: Հարցազրույցից հետո լրագրողն ասաց. «Ես հուսով եմ հաջորդ տարի, երբ լրանա ձեր 100-ամյակը, էլի գալ»:

Մոլա Նասրեդինը զարմացած նայում է ու ասում. «Եվ ինչու ոչ, երիտասա՛րդ, ինձ թվում է՝  դուք բավականին առողջ եք»:

56. Մոլա Նասրեդինը մեռնում է: Նա թակում է դրախտի դարպասները:

Սուրբ Պետրոսը բացում է դարպասները, նայում է Նասրեդինին ու ասում. «Բայց ես այսօր ոչ մեկին չեմ սպասում, իմ ցուցակում անուն գրված չկա, այսօր ոչ մեկն էլ պիտի որ չգար: Ինչպե՞ս կարող էր նման բան պատահել… Դու ինձ զարմացրիր, ինչպե՞ս այստեղ հայտնվեցիր: Քո անունը բարձրաձայն ասա՝  տառ առ տառ, որպեսզի կարողանամ ստուգել»:

Նասրեդինն իր անունը ասում է բարձրաձայն՝ տառ առ տառ. «Մ-ո-լ-ա Ն-ա-ս-ր-ե-դ-ի-ն»:

Սուրբ Պետրոսը գնում է, նայում իր ցուցակները, բայց այնտեղ ոչ մեկի այնունն էլ չի գտնում, ով պետք է գար այդ օրը:

Նա վերադառնում է և ասում. «Լսի՛ր: Դու այսօր չպիտի գայիր, այստեղ քեզ սպասում են տասը տարի հետո: Ասա, տեսնեմ՝ ով է եղել քո բժիշկը…»:

62. Ես լսել եմ, որ մի անգլիացի մեռնում է ու ընկնում դժոխք: Սատանան նրան հարցնում է. «Դուք դժոխքի ո՞ր տեսակն եք նախընտրում՝ անգլիական, գերմանական, չինական, ռուսական, հնդկական…»:

Անգլիացին պատասխանում է. «Իհարկե՛ հնդկական»:

Սատանան մնում է զարմացած: Նա ասում է. «Դուք անգլիացու եք նման, ինչո՞ւ ընտրեցիք հնդկականը»:

Անգլիացին պատասխանում է. «Դե հա, ես անգլիացի եմ, բայց ես եղել եմ Հնդկաստանում և լավ գիտեմ, որ հնդկական դժոխքում ջեռուցում չի աշխատում»:

Աղբյուրը՝  Анекдоты и притчи от Ошо

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Օշո» կայքէջին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել