Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը 70 տարեկան է: Բոլորիս հայտնի ֆիզկուլտինստիտուտը մեր հանրապետության լավագույն ուսումնական հաստատություններից է, որը, ինչպես բազմիցս նշել եմ, իր հեղինակությամբ և դասավանդման առաջատար մեթոդներով եվրոպական կրթական հանրության լիիրավ անդամ է: 
Հենց այս բուհում են կրթվել և շարունակվում են իրենց ուսումնառությունը ստանալ ֆիզկուլտուրայի մեր ապագա մանկավարժները և բոլոր մարզաձևերի մարզիչները, մարզական լրագրողներ, մարզական բնագավառի այլ մասնագետներ:
Ես ինքս այս բուհի ուսանողն եմ եղել և բոլոր՝ հին ու նոր սերնդի ֆիզկուլտինստիտուտցիների անունից իմ երախտագիտության խոսքն եմ ուղղում բոլոր մանկավարժներին և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի անդամներին: 
Հաջողություն եմ մաղթում բոլորին և ցանկանում եմ հավատալ, որ անցնելու է ևս 70 տարի և մեզանից հետո եկող սերունդը նույնպես մեծ հպարտությամբ նշելու է մեր սիրելի բուհի 140-ամյակը, որտեղ շարունակելու են կրթվել հայկական մարզաշխարհի անվանի ներկայացուցիչները և սպորտի նվիրյալները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել