borsi114-րդ դարում (Բուրգունդական հերցոգության ժամանակներում)  ներկայիս Բելգիայի հարավային Բրյուգե քաղաքը դարձավ Հյուսիսային Եվրոպայի առևտրային կենտրոնը։ Այստեղ 1406 թվականին հոլանդացի հարուստ առևտրական Վան դեր Բուրսեն որոշում է իր կալվածքին (որը կոչվում էր «van der Burse») հարող հրապարակը դարձնել առևտրականների հավաքատեղի, որտեղ վերջիններս կարող էին կատարել մուրհակային գործարքներ, կնքել առևտրային պայմանագրեր կամ փող փոխանակել։ Բոլորի համար խորհրդանշական էր դարձել Բուրսեների տան շքամուտքի ճակատի տոհմական գերբը՝ երեք պարկերի (այսինքն՝ դրամապանակներ)  պատկերով։ Այս հավաքները ստացան «Borsa» անվանումը, որը նշանակում է «դրամապանակ»։ Այսպիսով, հոլանդացի առևտրականը դարձավ աշխարհում առաջին բորսայի նախաձեռնողը։ Հետագայում այս պրակտիկան տարածվեց եվրոպական այլ առևտրական քաղաքներում՝ Վենեցիայում, Ֆլորենցիայում։ Բորսայի նախատիպեր կարելի է համարել շուկաները և տոնավաճառները։ Առաջին միջազգային բորսան բացվել է Անտվերպենում (Բելգիա) 1531 թվականին։ 17-րդ դարում Ամստերդամի ապրանքային և ֆոնդային բորսայում գնանշվում էին հոլանդական, անգլիական, իսպանական և պորտուգալական պետական պարտատոմսերը։

74e972Արդյունաբերական և հետարդյունաբերական ժամանակներում միջազգային առևտրի, տնտեսական հարաբերությունների և ֆինանսական շուկայի զարգացմանը զուգընթաց բորսաները ֆունկցիոնալ և կառուցվածքային առումով վերափոխվել են և կատարելագործվել։ Նրանց համար, ովքեր ֆինանսական շուկաներում գործարքներով չեն զբաղվում և չեն էլ հետաքրքրվում այդ ոլորտով, բորսայի մասին պատկերացումները ձևավորվում են հոլիվուդյան ֆիլմերով՝ մեծ լուսավոր սրահ, աղմկող մարդիկ, հեռախոսներ, թղթատարափ, հուսահատության և ոգևորության բացականչություններ և թվեր, թվեր, թվեր... Բորսան վայր է, որտեղ հավաքվում են վաճառողները, գնորդները և առևտրային միջնորդները։ Բորսայում մարդիկ գնում և վաճառում են ապրանքներ, արժույթներ, արժեթղթեր, ֆյուչերսներ (բացատրությունը տես՝ «Բառարան» էջում)։ Այն ապահովում է ֆինանսական գործիքների մշտական կազմակերպված շրջանառությունը և ստանում միջնորդավճարներ յուրաքանչյուր կատարված գործարքից, որն էլ համարվում է բորսայի հիմնական եկամուտներից մեկը։ Ներկայումս աշխարհի խոշորագույն բորսան «New York Stock Exchange»–ն է կամ առավել հանրահայտ՝ «Ուոլ-Սթրիթ»-ը (այն փողոցի անվանումը, որտեղ գտնվում է բորսան)։ Այս բորսայում տեղի են ունենում աշխարհի միլլիոնավոր ֆինանսական գործարքներ։
ffc70f25dc28d66718ee21f1f399dab9
Նյու Յորքի բորսայի ազդեցությունը միջազգային ֆինանսական համակարգի վրա սովորաբար բնութագրում են մեկ նախադասությամբ՝ «Երբ փռշտում է Ամերիկան, Եվրոպայում հարբուխ է»։ Խոշոր են համարվում նաև  Լոնդոնի, Տոկիոյի, Մոսկվայի բորսաները։ Կախված՝ թե ինչ է գնվում և վաճառվում, գոյություն ունեն բորսաների մի քանի տեսակներ՝ ապրանքային, որտեղ կարելի է գնել ցանկացած ապրանք, օրինակ՝ ցորեն կամ կաթ, ֆոնդային՝ արժեթղթերի շուկան, արժութային, որտեղ գնվում և վաճառվում են միջազգային արժույթներ՝ ֆյուչերսային և օպցիոնային։ Կան բորսաներ, որոնք մատուցում են բազմակողմանի ծառայություններ։ Աշխարհի տարբեր երկրներում բորսաներն իրականացնում են միևնույն ֆունկցիաները՝ բորսայական առևտրի կազմակերպում, առևտրի կանոնների սահմանում, առևտրային հարթակի տրամադրում, տիպային պայմանագրերի մշակում, գնանշումներ, արբիտրաժային վեճերի լուծում, երաշխիքների տրամադրում առևտրի մասնակիցներին և տեղեկատվության տրամադրում։ Իհարկե, բորսայի գործառույթներն այսքանով չեն ավարտվում, պարզապես սրանք հիմնականն են։

422635477bb317c889Բորսան կապիտալիստական հասարակարգի կարևորագույն բաղադրիչն է։ Ֆոնդային բորսաներում երկարաժամկետ և կարճաժամկետ ներդրումների, սպեկուլյատիվ (շահույթ հետապնդող) գործարքների շնորհիվ այն ապահովում է տնտեսության կապիտալիզացիան և փողի լիկվիդայնությունը։ Բորսաները ստեղծում են արագ հարստություն կուտակելու հնարավորություն՝ միլիոնատեր մեկ օրում։ Նրանք, ովքեր ճանաչում են բորսայի արքաներ Ջորջ Սորոսին և Ուորեն Բաֆետին, կհաստատեն դա։ Չնայած բորսայական հաջողակների թիվը տարեցտարի ավելանում է, պարտվողներինը նույնպես չի պակասում։ Հաճախ դա ավարտվում է նաև ինքնասպանությամբ։ Բորսայում հաղթում են նրանք, ովքեր ֆինանսական գործիքների գիտակ են և տեղեկացված։ Ինչպես նշել է Բաֆետը՝ «Եթե դու չգիտես՝ ով է պարտվել բորսայում, ուրեմն պարտվել ես դու»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել