Շնորհավորում եմ բոլորիս ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանի փայլուն ելույթների և, իհարկե, աշխարհի չեմպիոնության իր կոչումը պահպանելու կապակցությամբ: Հետևելով նրա բոլոր մենամարտերին՝ կրկին համոզվեցի, որ ըմբշամարտի հայկական դպրոցը լավագույններից մեկն է, իսկ Արթուրը մեկ անգամ ևս ապացուցեց, որ հավասարը չունի աշխարհում: Նրա հաղթանակն օլիմպիական չեմպիոն Ղասեմ Ռեզաեի նկատմամբ համարում եմ հատկանշական և հավատով սպասում Արթուրի օլիմպիական ոսկե մեդալին:
Կեցցե՛ս, Արթուր ջան, մենք հպարտանում ենք քեզնով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել