Картинки по запросу վրույր թադևոսյանՀեռուստաալիքների նոր եթերաշրջաններն եմ թերթում անոնսներով... Ցավալի չի է, աբսուրդի չափ տխրեցնող ա։ Ցավոք, հեռուստատեսությունն արդեն վաղուց լրագրողներին չի պատկանում։ Դերասաններին խլեցին բեմից, լրատվական դաշտը դարձրին ծաղրածուների ցիրկ ու էդպես՝ մասնագետներին կտրեցին իրենց բնից։ Ամբողջ աշխարհում ամեն ինչ իր տեղն ունի, քլնգում եք Ռուսաստանին, բայց ռուսական մեդիա ոլորտն օրինակելի ա, հեռու չեմ գնում ուղղակի։ Բալանսի մեջ գիտական, կրթական, հետաքննական ու իսկական լրագրողական աշխատանքներ կան, որ հսկա թիմի աշխատանք են։ Նույնը՝ նաև Եվրոպայում։ Ինչքան ռեսուրս են ծախսում կադրից դուրս, միայն տեսնել է պետք։ Ի վերջո, ինչքա՞ն կարելի է անդադար շոուներով ու սիթքոմներով սերունդ մեծացնել։ Հասկացանք՝ մասնավոր ա, հասկացանք՝ ինչ ուզեն, կանեն, բայց հեռուստալսարանը միշտ կարիք ունի «զարմանալու», բացահայտելու, տեսնելու իրականը, պրոֆեսիոնալը, ճիշտը։ Չի կարելի ջայլամություն անել ու իրար «ջան» ասել ու «ջան» լսել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել