Картинки по запросу ոտքի հայաստանԹայմլայնումս կարդացի, որ «Ոտքի, Հայաստան» շարժումը հիմա էլ սեպտեմբերի 4-ին է հանրահավաքի կանչում՝ «ժողովրդի վստահության կառավարություն ձևավորելու պահանջով»։

Այս ամեն ինչն անընդհատ կրկնվող վատ սցենարի է արդեն նմանվում. փոխանակ խնդիրներն առաջ քաշվեն, ու դրանց լուծման ծրագրեր մշակվեն, ու նոր հանուն այդ ծրագրերի կատարման՝ համապատասխան կազմակերպչական կառույցներ նախաձեռնվեն, «տղերքն», ինչպես միշտ, վռազում են՝ «տվեք մեզ իշխանություն, ու կայֆ ա լինելու»։
Այնպես որ դարձյալ սխալ կողմից է սկսվում ամեն ինչ, ու չի կարող սխալ սկսվածը ճիշտ ընթացք ունենալ. նախ՝ ի՞նչ է նշանակում «ժողովրդի վստահության կառավարություն ձևավորելու պահանջ»։ Երկրորդ՝ որո՞նք են այն խնդիրները, որ կոչված է իրականացնելու այդ «ժողովրդի վստահության կառավարությունը»։ 
Կբացատրե՞ք ինձ, թե առանց այդ խնդիրները բարձրաձայնելու ու դրանց լուծման ծրագրերի մշակման այդ ինչ «թազա-յուղը վրեն» կառավարություն է հիմա էլ ձևավորվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել