Tert.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի գլխավոր թեման եղել է Ուկրաինայում տիրող իրավիճակը և Մինսկի պայմանավորվածությունների իրականացումը:

Ինչպես հաղորդում է BBC-ն` վկայակոչելով Կրեմլի հայտարարությունը, նշվում է, որ երկրների  ղեկավարները Ուկրաինայում հակամարտող կողմերին կոչ են անում  սեպտեմբերի 1-ից  ամբողջական հրադադար իրականացնել:

Բացի այդ, քննարկվել է կողմերի շփման գծից տեխնիկայի դուրս բերման հարցը: Միևնույն ժամանակ ՌԴ առաջնորդն ընդգծել է Կիևի և Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետությունների  ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել