Կարծիք, որն իրականությանն ավելի մոտիկ է...

Ռուբեն Հայրապետյանին (Նեմեցին) հնարավոր է հեռացնեն ՀՖՖ նախագահի պաշտոնից, առիթն իբր թե «Էյր Արմենիայի» սեփականատիրոջ ծեծն է եղել, բայց իրականում պատճառը լրիվ այլ «տեղում» է:
Եթե հիշում եք, ՖԻՖԱ-ի նախագահի ընտրության նախօրեին ՈԻԵՖԱ-ի նախագահ Պլատինին մեկօրյա այցով եկավ Երևան՝ իբր ընկերոջը` Ռուբեն Հայրապետյանին «հյուր»:
Բայց իրականում այցի նպատակն այլ էր: Այն է, որ ՀՖՖ-ն դեմ քվեարկի Զեպ Բլատերի թեկնածությանը, որն այնքան էլ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սրտով չի եղել, քանզի ռուսները կողմ են քվեարկել Բլատերի թեկնածությանը...
Հիշեցնեմ, որ 2018-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կայանալու է Ռուսաստանում, որի ջատագովն է եղել հենց ինքը՝ Բլատերը, և որտեղ մեծ գումարներ են շրջանռության մեջ դրվել՝ տարբեր երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների ձայներն «առնելու» համար` ի օգուտ Ռուսաստանի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել