preview-650x390-650-1439461861Մի անգամ շատ հարուստ հայրը որդուն վերցրեց երկրով մեկ ճանապարհորդության՝ մի նպատակով, որպեսզի որդուն ցույց տա, թե ինչ է նշանակում ապրել առանց փողի: Մի քանի օր նրանք անցկացրեցին մի շատ աղքատ ընտանիքի ագարակում:

Տուն վերադառնալիս հայրը որդուն հարցրեց՝ արդյո՞ք նրան դուր եկավ ճամփորդությունը: Տղան պատասխանեց. «Այո, հայրի’կ»: «Տեսա՞ր, թե ինչ աղքատ կարող են լինել մարդիկ»,-հարցրեց հայրը: «Օ՜, այո»,- հաջորդեց որդու պատասխանը: «Իսկ դու ի՞նչ քաղեցիր մեր ճամփորդությունից»,-հարցրեց հայրը:

Իսկ որդին պատասխանեց. «Ես տեսա, որ մենք մեկ շուն ունենք, իսկ նրանք՝ չորսը, մեր լողավազանը մինչև պարտեզի մեջտեղն է հասնում, իսկ նրանք ունեն գետակ, որը սահման չունի: Մեր պարտեզում լուսարձակներն են լույս տալիս, իսկ նրանց մոտ գիշերը աստղերն են փայլում: Մեզ մոտ տեռասան հասնում է մինչև բակի առաջնային մասը, իսկ նրանց մոտ բաց տարածքներն հասնում են մինչև հորիզոն: Մենք մի կտոր հողակտոր ունենք, որտեղ մենք ապրում ենք, իսկ նրանք անվերջանալի դաշտեր ունեն, որոնք հնարավոր չէ տեսնել մեկ հայացքով: Մենք մթերքը գնում ենք, իսկ նրանք իրենք են աճեցնում: Մեր տան շուրջը պատեր են պաշտպանության համար, իսկ նրանց շուրջ՝ ընկերներ»:

Տղայի հայրը զարմանքից «քար կտրեց», իսկ տղան ավելացրեց. «Ես հասկացա, թե մենք իրականում ինչքան աղքատ ենք»:

Մենք շատ հաճախ մոռանում ենք այն, ինչ ունենք և կենտրոնանում ենք այն բաների վրա, որոնք չունենք: Ինչը մեկիս համար էժանագին ապրանք է, մյուսի համար թանկարժեք նվեր է: Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ տեսակետից ես նայում այդ ամենին: Երբեմն երեխայի կարծիքը մեզ հիշեցնում է, թե ինչն է իրապես կարևոր այս կյանքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել