Ռուսաստանում պաշտոնական տվյալով աղքատության սահմանված պետական նշագծից ներքև ու ամենօրյա սոված կյանքով է ապրում ավելի քան 23 միլիոն մարդ։ Ռուսաստանի պետությունն իր այդ սոված քաղաքացիներին ոչնչով չի օգնում և, ըստ էության, դատապարտել է դանդաղ սովամահության ու հիվանդություններից մահացության։ 23 միլիոն մարդու...
Հայաստանի ողջ բնակչությունը, գերհարուստներն էլ ներառյալ, ընդհանուր առմամբ դրանից 10 անգամ պակաս է՝ 2.3 միլիոն մարդ։ Հիմա այս 2.3 միլիոն մարդկանց ճնշող մեծամասնությունն էլ է սոված։ Աղքատ է, սոված ու... մտածում է, թե որ սեփական երկրի պետականությունից ու ազատությունից հրաժարվի, Հայաստանը մտցնի Ռուսաստանի կազմի մեջ, սարքի գուբերնիա, ռուսական պետությունն իրենց կկերակրի։
Ու մեկը չկա, որ սրանց ասի, որ եթե Ռուսաստանը կերակրող պետություն լիներ՝ իր 23 միլիոն աղքատ ու սոված քաղաքացիներին կկերակրեր, ձեզ ինչո՞ւ պետք է անգամ փորձի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել